Ձվի Բաղադրություն

Ձվի Քիմիական Բաղադրություն

Ձվի բաղադրությունը տատանվում է՝ կախված տեսակից, ցեղից, տարիքից, թռչնին խնամելու պայմաններից։

Ձվի տեսակըԲաղադրությունը, %Կալորիականություն 100 գրամ ձվի մեջ, կկալ/կՋոուլ
ՍպիտակուցներՃարպերԱծխաջրերՀանքային աղերՋուր
Հավ12,5712,020,671,0773,67158/663
Բադ12,7715,040,301,0870,81184/772
Սագ13,9013,301,311,1070,40180/756
Հնդկահավ14,0411,801,200,8073,1165/693
  • Դեղնուցը կազմում է ձվի հեղուկ պարունակության մինչև 33% -ը։
  • Դեղնուցի կալորիականությունը 100 գրամի դիմաց 352 կկալ է, ինչը 8 անգամ ավելին է, քան սպիտակուցում (44 կկալ 100 գրամի համար)։
  • Դեղնուցը պարունակում է 50-54% ջուր, 16-17% սպիտակուց, 30-32% ճարպեր և լիպիդներ, 1% ածխաջուր և հանքային աղեր։
  • 50 գրամ հավի ձվի դեղնուցը կշռում է մոտ 17 գրամ և պարունակում է մոտավորապես 2,7 գրամ սպիտակուց, 139 մգ խոլեսթերին, 0,61 գրամ ածխաջուր և 4,51 գրամ ճարպ։
  • Դեղնուցի ճարպերը էմուլգացված վիճակում են և լավ են ներծծվում։ Ձվի դեղնուց պարունակվող սպիտակուցները ներկայացված են օվովիտելինով և ֆոսֆիտինով։
Պոլիհագեցած ճարպաթթուներԼինոլաթթու16 %
Լինոլենաթթու2 %
Մոնոհագեցած ճարպաթթուներՊալմիտոլեինաթթու5 %
Օլեինաթթու47 %
Հագեցած ճարպաթթուներՊալմիտինաթթու23 %
Ստեարինաթթու4 %
Միրիստինաթթու1 %

ձվի դեղնուց

Ձվի դեղնուցը պարունակում է ֆոսֆոր, որն էլ իր հերթին պահպանում է ատամները, մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բոլոր ֆիզիոլոգիական գործընթացներին։ Սիլանի առկայությունը ծառայում է որպես հակաօքսիդիչ, որը պաշտպանում է օրգանիզմը շրջակա միջավայրի արտաքին ազդեցությունից` ճառագայթում, արտանետվող գազերի հոսք, ծխախոտի ծուխ, բնապահպանական վնասակար արտանետումներ: Բացի այս ամենին, ձվի դեղնուցի բաղդրության կարևոր բաղադրամաս է հնդիսանում հոլինինը, որն ունի դրական ազդեցություն սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա։ 

ձվի սպիտակուց

Ձվի սպիտակուցը միջինում պարունակում է՝ 85,7% ջուր, 12,7% սպիտակուց, 0,3% ճարպ, 0,7% ածխաջուր, 0,6% հանքային աղեր, գլյուկոզ, ֆերմենտներ (պրոտեազ, դիպեպսիդազ, դիաստազ), վիտամիններ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started