1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այնհամոզմանէինեկել(այն մտքին են եկել), որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանիտեղչդնող(անտեսում էին) մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխիենքընկել(հասկացել ենք), թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջէգալիս(ստեղծվում է) թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամիտարվանից(Հնուց) ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահուդողի(վախի) օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորություննիրգործնարելէր(սովորություն էր դարձել): Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
2.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Մեր …հանրապետություն (հանուր, պետ, ություն) …թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) …տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են …իրանական (Իրան, ական),… միջերկրական(մեջ, երկիր, ական) ծովի և …կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից …համընդհանուր (համ, ընդ, հանուր)…ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու…հարևանության (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց …կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:
3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ: Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:
Հորով-մորով մեծանա ձեր բալիկը։
Ծաղիկներով դիմավորեցինք իմ մայրիկին
Բոլորով հասանք Գանձասար,որը գտնվում է Արցախում։
Գագիկը ոչ մեկով չի հպարտանում։
Հասնելով Ծաղկաձոր մենք մի փոքր նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը։
Հեռանալով մեր երկրից ես հասկացա,թե ինչքան թանկ է մեր երկիրը նույնքինը՝ Հայաստանը։
4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:
6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:
Ո՞վ(ենթական) է հայտնագործել(ստորոգյալ) պաղպաղակը
Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները(ենթակա) տասնմեկերորդ դարում(որոշիչ) մի հետաքրքիր(որոշիչ) ուտելիք էին պատրաստում(ստորոգյալ). թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին(ստորոգյալ), դատարկ (որոշիչ)կճեպի մեջ համեմված (որոշիչ)ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին (որոշիչ) հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն (որոշիչ)աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին (որոշիչ)չինացիներին է պատկանում: Նրանք (ենթակա)հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն (որոշիչ)անուշեղեն, գործածել են (ստորոգյալ) ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել (ստորոգյալ), դա (ենթակա) շատ համով է (ստորոգյալ):
Գնացքն անցավ: Եկեղեցու զանգերը ղողանջում են: Մարդը դաշտում բահով փորում էր: Մարդու ոտքը քարին կպավ: Լուսացավ: Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր: Աղջիկները ձորն իջան ջրի: Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով:
Գնացքն անցավ—Ի՞նչը ի՞նչ արեց
Եկեղեցու զանգերը ղողանջում են—Որտեղի՞ց ի՞նչը ի՞նչ էին անում
Մարդը դաշտում բահով փորում էր—Ո՞վ որտեղ ի՞նչով ի՞նչ արեց
Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր։Ի՞նչը որտեղ ի՞նչպես ի՞նչ արեց
Աղջիկները ձորն իջան ջրի։Ովքեր որտեղ ի՞նչ արեցին ի՞նչի
Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով։Ի՞նչը ի՞նչ արեց ի՞նչպիսի որտեղի՞ց որտեղով
2․Նախադասությունից հանի՛ր ընդգծված բառը (ենթական): Ո՞ր բառերն ու բառակապակցությունները նրա հետ դուրս եկան:
Քամու ուժը երբեմն ապշեցնում է: Թունավոր շունչը կործանում է կենդանի ամեն բան: Կատաղի պտուտահողմը ճանապարհին ամեն ինչ կործանում է: Մրրիկի սյունը կարծես երկնային վիշապ լինի: Կործանարար մրրիկը մի անգամ ամբողջովին ավերել էր տունը՝ բացի ապակե սպասքների պահարանից (մի գավաթ անգամ չէր ջարդվել):
Քամու ուժը
Թունավոր շունչը
Կատաղի պտուտահողմը
Կործանարար մրրիկը
Մի գավաթ
3․ . Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
1. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:
Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու: Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք: Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ կգնանք: Փորձելով ամեն ինչ պիտի պարզեն, ու պիտի առաջ գնանք, ուրիշ ելք չունենք: Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք:
1-սահմանական
2-ըղձական
3-ենթադրական
4-հարկադրական
5-հրամայական
2. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծե՛ք ):
Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից: Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին: Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը: Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից: Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է: Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:
3. Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:
Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնացան իրարից :(ստույգ,հաստատ կատարված)Անցեք անտառապատ բլուրը, գտեք աղետի հետքերը: (Հրաման) Շոգենավն անցնեն նավաշինարանից, դուրս գան ծովածոց, ու նորից զգան լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը: (Իղձ, ցանկություն) Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլինեն: (Ենթադրաբար,պայմանով կատարելի) Դու պիտի հետևես նրանց և պիտի պարզես տեսակները: (Անհրաժեշտություն, հարկադրանք)
4. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:
Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ (ապահովում են, պիտի ապահովեն), որպեսզի լողունակությունը չկորցնեն:
1-նախադասությունը հարկադրական
2-նախադասությունը սահմանական
Մարդիկ ավելի խոր (քնում են, կքնեն), քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ (սուզվում են, կսուզվեն), կամ (չեն շնչում, չեն շնչի) ու (խեղդվում են, կխեղդվեն):
1-նախադասությունը սահմանական
2-նախադասությունը ենթադրական
5. Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:
Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:
1-նախադասությունը սահմանական
2-նախադասությունը ենթադրական
6. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:
Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:-սահմանական եղանակ Բ. Գնաս,գնայիր։-ըղձական եղանակ Գ. Կգնաս, կգնայիր:-Ենթադրական եղանակ Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:-հարկադրական եղանակ Ե. Գնա՛, մի՛ գնա:-հրամայական եղանակ
7. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:
Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը: Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞ մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը: Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը: Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:
8. Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան բայերով:
Գոնե մի օր կարգին եղանակ լինի, որ գոնե մի քիչ նստենք ծովափին ու ջրային հեծանիվ վարենք…: Գոնե մինչև ծովափ հասնենք, դրանից հետո ինքներս կգնանք: Երանի թե մի քիչ երկար լիներ… ուղևորությունը: Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին բռնենք, մի քանի օր էլ ընկերություն անենք հետը: Եթե քամին փչի ու փորձառու նվագները հասնեն ծովին, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:
Լրացուցիչ աշխատանք
9. Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:
Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեն զորքի ու բոլոր ծառերը շարք կկանգնեցնեն (վերածել, կանգնեցնել) Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեն ձեր անցյալի ու նպատակների մասին: Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ու կթողնես մինչև ծլեն: (դնել, թողնել) Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու …կհիվանդանա (թունավորվել, հիվանդանալ)Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար կլկնի կեր հայթաթելը: (լինել)
10. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան բայերով:
Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է փոխվի ,թե չէ թունավորում են օդը: Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը պետք է տնկվի, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից: Մարդիկ պիտի հասկանան, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է: Ամեն մեկը դիմացինի համար պետք է անի, այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ: Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է կանգնեցվի:
11. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան բայերով: (Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :
Համարձակ գնա, անցիր նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ վառի: Ուշադիր նայիր քարտեզը, տես , թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան: Լսիր բոլոր խորհուրդները, հետո արա, ինչպես կամենում ես: Ոչ մեկի գաղտնիքը մի ասա որ մեկին, եթե անգամ պատահաբար ես իմացել: -լսիր ինձ, թող թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին:
12․ Ուշադրություն դարձրո՛ւ տրված սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական, հարկադրական եղանակների բայերին և պատասխանի՛ր հարցերին:
Ա. Կազմում եմ, հիանում ես: Կազմելու են, հիանալու եք: Կազմել ենք, հիացել է: Կազմեց, հիացանք: Կազմում էիր, հիանում էինք: Կազմել էի, հիանում էիր: Կազմելու էին, հիանալու էիր: Բ. Կազմի՛ր, կազմեցե՛ք, հիացիր, հիացե՛ք,Գ. Կազմեմ, հիանաս: Կազմեիր, հիանայինք: Դ.Կկազմեմ, կհիանաս: Կկազմեիր, կհիանայինք: Ե. Պիտի կազմեմ, պիտի հիանաս: Պիտի կազմեիր, պիտի հիանայինք:
Բայի ո՞ր եղանակը ներկա ժամանակ ունի:
Սահմանական եղանակ
Բայի ո՞ր եղանակն ընդմենը մեկ ժամանակ և մեկ դեմք ունի:
Հրամայական եղանակ
Ո՞ր եղանակներն են կազմվում ըղձականից, ինչպե՞ս են կազմվում:
Ըղձական եղանակից կազմվում են պայմանական եղանակը և հարկադրական եղանակը։
Հարկադրական եղանակը պիտի գնամ պետք է գնամ։
Պայմանական եղանակի ժամանակ բառին ավելանում է Կ տառը։
Ո՞ր եղանակն ունի ամենաշատ ձևերը:
Սահմանական եղանակը
13․ Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:
Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է:Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:
ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս- օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։
Ա. Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից
2․Կետադրիր տրված նախադասությունները:
• Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող,-պատասխանեց նա: • Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում` խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ: • Երանի քո աչքերին թագուհի, որ տեսել ես այդ հանդեսը,-մրմնջաց Սեդան: • Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր իր սրտի լարերի վրա էր նվագում:
հերկել-ներեկել-ներկ քսել, ներկի շերտ գոյացնելով որևէ գույն տալ
հրատարակել-հրապարակել-տարածել
շեղբ-շեղջ-կույտ
սկահակ-ստահակ-ներկ քսել, ներկի շերտ գոյացնելով որևէ գույն տալ
տարեգրություն-տարագրություն-օտարություն
5.Տրված միտքն արտահայտի՛ր հինգ նախադասությամբ:
Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:
Ֆրանսիացի քիմիկոսները փորձել են ստանալ շաքարի մի քանի փոխարինիչ։ Վերջիններիս կողմից ստացած շաքարի փոխարինիչը եղել է շատ քաղցր։ Այն բուսաշաքարիցել է քաղցր եղել։ Շաքարի փոխարինիչը բուսաշաքարից քաղցր է եղել երկու հարյուր հազար անգամ։
2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին և, հավանաբար, կկարողանաին ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Ա տեքստը տարբերվում է Բ տեքստից նրանով, որ Ա տեքստը գրված է Ապագաում իսկ Բ տեքստը անցյալում:
3.Փակագծերում տրված բայաձևերից մեկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):
Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր) որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր):(Սպասում էր բայը հուշում է մեզ որ նախադասություն ը գրված է անցյալում այդ պատճառով բոլոր բայերը այս նախադասության մեջ պետք է լինեն անցյալում) Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: (իսկ այստեղ իմացել էր բառը հուշում է մեզ որ նախադասությունը կրկին գրված է անցյալում) Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:
4․Տրված թվականները խմբավորի՛ր
ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր). բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ). գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):
Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:
Ա) պարզ – յոթ , ինը։ ածանցավոր – երրորդ , չորրորդ , մեկական , հինգական , քառասուներորդ։ բարդ – հարյուր քսան , տասը-տասը , Հազար ինը հարյուր իննսունվեց , վաթսուն , երկու հազար հինզ հարյուր տասնվեց։ բարդածանցավոր – Վաթսունմեկերրորդ , քառասուն-քառասուն , հարյուր ոթսուներրորդ , տասնյոթերորդ։
Բ) քանակ – Հարյուր քսան , վաթսուն , յոթ , ինը , հազար ինը հարյուր իննսուն վեց , երկու հազար հինգ հարյուր տասնվեց։ թվային բաշխում – տասը-տասը , քառասուն-քառասուն , մեկական , հինգական։ թվային կարգ- երրորդ , չորրորդ , վաթսունմեկերորդ , հարյուր ոթսուներորդ , տասնյոթերորդ , քառասուներորդ։
Գ) կից – վաթսուն , երրորդ , յոթ , չորրորդ , վաթսունմեկերորդ , ինը , վաթսուն , մեկական , հինգական , տասնյոթերորդ , քառասուներորդ։ անջատ – հարյուր քսան , հազար ինը հարյուր իննսունվեց ,հարյուր ութսուներեքերորդ , երկու հազար հինգ հարյուր տասնվեց։ գծիկով – տասը-տասը , քառասուն-քառասուն։
Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:
ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:
բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են:
Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:
Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:
Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:
Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:
Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:
Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:
Պատճառական բայերը կազմվում են`
1. Ա խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:
2. Ե խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:
Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:
Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն: Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ`կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:
Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:
Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել, կապել-կապկպել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:
Կազմությամբ կրավորական կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:
Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:
Առաջադրանքներ
1․Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը: Օրինակ`
տես — տեսնել, բարձր — բարձրանալ:
Օրինակ`տես – տեսնել, բարձր – բարձրանալ:Ա. Ընկեր, թանձր, խոր:Բ. Վախ, կամ, մոտ:Գ. Հաս, անց, հագ:Դ-. Թիռ, սառ, կիպ
3․Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:
Դուք ինչ-որ երերուն տախտակի ամրացրեցիք (ամրացնել) այդ վանդակը: Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցրիր (արածեցնել): Նա իր ձիուն մեծացրեց մեծացնել) չամչով ու գարիով: Ես հավանաբար ձանձրացրեցի (ձանձրացնել) ունկնդիրներին: Մենք անզգուշորեն թռցրեցինք (թռցնել) արևկող անող թռչուններին:
Լրացուցիչ աշխատանք
Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։
Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը
Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.
– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:
– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:
– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը: Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց. – Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:
Առաջադրանքներ: 1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը: Օրինակ՝ հարցրեց-հարցնել բարձրացնում – բարձրացնել կորցնում – կորցնել ենթադրեց – ենթադրել կանգնած – կանգնել պնդեց – պնդել շփոթված – շփոթվել թոթվեցին – թոթվել մտածել – մտածել ասաց – ասել վիճում են – վիճել մեծանում է – մեծանալ հառանում են – հեռանալ լսեն – լսել գոռում – գոռալ սիրահարված են – սիրահարվել խոսում – խոսալ ջնջվում է – ջնջվել իշխում – իշխել մոռացեք – մոռանալ չարաշահեք – չարաշահել կգա – գալ գտնի – գտնել 2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները: Ենթադրել-կարծել , մտածել պնդել-Կարծրացնել իշխել- Տիրապետել, տիրակալել, գերիշխել, տիրել արտաբերել- Արտասանել, հնչել, առոգել, առոգանել, ոգել, հեգել, բարբառել: թոթվել-Շարժել, ցնցել, թոթափել, թափթփվել, թափ տալ: Նետել, գցել, մերժել, վանել, թափել ջնջել-Սրբել, մաքրել, ջնջո-տել: Անհետացնել շշնջալ-փսփսալ ստիպել-պառտադրել գոռալ- Աղաղակել, աղմկել վիճել-Կռվել, պայքարել շփոթվել-Շվարել, այլայլվել, հուզվել, խռովել, վրդովվել, ապշել 3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը: Օրինակ` բարձր — բարձրանալ: Առաջ – Առաջանալ , խիտ-խտանալ , խոր-խորանալ , նոսր-նոսրանալ , մահ-մահանալ , կույր-կուրանալ , բազում-բազմանալ , ուրախ-ուրախանալ , ծեր-ծերանալ , գեղեցիկ-գեղեցկանալ , վախ-վախենալ , կամ-կամենալ , մոտ-մոտենալ , հաս – հասնել , անց – անցնել , հագ – հագնել , թիռ – թռչել , սառ-սառել , կիպ – կպչել , տես – տեսնել:
Այս ամիս ես շատ Աշխատանքներ կատարեցի ես կատարեցի 3 հատ գործնական քերականություն գործնական քերականություն 1 Այս գործնական քերականության ժամանակ մենք կրկնում էինք մեր անցած թեմաները, գործնական քերականություն 2 Այս գործնական քերականության ժամանակ մենք սովորում էինք բայի տարբեր ձևերը, գործնական քերականություն 3 իսկ այստեղ մենք ուսումնասիրում էինք բայի դիմավոր և անդեմ ձևերը, Նաև մենք ուսումնասիրեցինք և սովորեցինք Չարենցի Ռուբայաթները՝ Ռուբայաթ առաջադրանքներ և կատարեցինք Թարգմանչական աշխատանք։
4․ Ինչպիսի՞ միջոցառուների համակարգ եք առաջարկում << աղտոտ արդյունաբերությունների >> կողմից առաջացած բնապահպանական հիմնախնդիրները կարգավորելու համար։————————————————
Պետք է կառուցել բոլոր գործարանները տներից հեռու, որպեսզի չկեղտոտեն էկոլոգիան:
5․ Ավտոմոբիլային ընկերություն — պետություն» սկզբունքով կազմված զույգերից ընտրել սխալը.
2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված: Երբ արդեն ամեն ինչ դրված էր, բոլոր պատվերները՝ ասված մոտեցավ մեքենային: Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ տրված մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն: Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:
Գրող մարդը շատ գրքեր էր կարդացել: Կառուցող մարդը սկսեց նոր շենքի պլան կազմել: Ներող մարդիկ շատ բարի են: Ծառին բարձրացող կապիկը ուզում է հասնի բանանին: Արևմուտքով հիացող զույգը շատ գեղեցիկ է միասին:
Օրինակ` Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր: Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև-աձրև, որը վտանգավոր էր դարձել ցանքերի համար։ Մառախուղով պատված լեռնագագաթներ-լեռնագագաթներ, որոնք պատվել էին մառախուղով։ Ճանապարհորդի նկարագրած ջրվեժը-ջրգվեժը, որը նկարագրել էր ճանապարհորդը։ Դժվարին կացության մեջ ընկած մարդ-մարդը, որը ընկել էր դժվարին կացության մեջ։ Գիշերները մեր այգին այցելած չորքոտանին-չորքոտանին, որը այցելել էր այգին գիշերները։ Նտառից սկիզբ առած վտակ-վտակ, որը սկիզբ էր առել նտառից։ Դերբայները փոխվեցին վաղակատար դերբայերի։
Օրինակ Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր: Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի-չորքոտանի, որը այցելում էր մեր այգին Անտառից սկիզբ առնող վտակ-վտակ, որը սկիզբ էր առնում անտառից։Դժվարին կացության մեջ գտնվող մարդ-մարդ, որը գտնվում էր դվարին կացության մեջ։ Ցանքերի համար վտանգավոր դարձող անձրև-վտանգավոր անձրև, որը դարձում էր ցանքերի համար։ Մառախուղով պատվող լեռնագագաթներ-լեռնագագաթներ, որոնք պատվում էին մառախուղով։ Ջրվեժը նկարագրող ճանապարհորդ-ճանափարհորդ, որը նկարագրում էր ջրվեժը։ Դերբայները փոխվեցին անկատար դերբայի։
Օրինակ`Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:
Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով-անկյունում կանգնեց, որ նրան նորից տեսնի նրան։ Խնդրեց նամակը հասցնելու մասին-խնդրեց, որ նամակը հասցնի։ Մի քանի վարկյան շահելու համար վազեց-վազեց, որ շահի մի քանի վարկյան։ Սպասեց հոսանքների բերելուն-սպասեց, որ հոսանքները բերի։ Մի քանի քայլ հեռանալով` հանդիպեց-հեռավաց, որ մի քանի քայլից հանդիպի։ Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ-տեսավ, որ հոսանքի ուղղությամբ ցած վազի։ Ջրի պակասելու մասին խոսեցին-խոսեցին, ջրի պակասի մասին։
7.Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:
Երգում էի — առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ նկարեց — երկրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ կսովորես — երկրորդ դեմք, ապառնի ժամանակ, եզակի թիվ գրեցինք — առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ գնալու են — երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ վազել ենք — առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ կռվեցին — երրորդ դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ հավատում եմ — առաջին դեմք, ներկա ժամանակ, եզակի թիվ կփայլեն — երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ տխրեցիր — երկրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
Բայի ժամանակաձևերը
5. Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:
Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:
Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը զվարճացնում ու հետաքրքրում է կապիկին: Այդպես էլ լինում է: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ մտավ, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:
6. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահեր (պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դներ (պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին (խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարեց (հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:
7. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստել էին (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն ունի (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ է կշռում (կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակել էին (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):
բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկել էր (ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն նրանք էին թափառում ( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:
8. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ`
Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է: Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:
Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա(մեքենա, որը պտտվում է) թունելից դուրս եկողգնացք – (գանցք, որը գնում է) փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ(մարդիկ, որոնք աշխատում են):
Բ. Ընկածգրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնավացածօդ:
9. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
Նրա… երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում… հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում … բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝… հեռու մի դաշտում:
10. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի … մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ … այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ … ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ … ուրիշ ելք չունեմ: Դու երկար … այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
11. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:
Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:
դիմավոր Փակել է մտար փակում եմ մտնում է մտած փակի՛ր
12․Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը ՝գրել, կարդալ
13.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
…ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ) Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար…: (վախենալ-ինչի՞ց) Թեյը…թափեց: (տանել-ե՞րբ) Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր…: (երևալ-ինչի՞ց) Ու Մոսկվա ․․․ առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց) Մեղր… մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
2.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում: ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել բ. խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:
ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:
3․Շարքերում առանձնացրու եզակի և հոգնակի թվով բայաձևերը. ա. երդվեի, հասե՛ք, ուշանա, չափեցին, մի՛ թող, չափեիք բ. ուզեն, մոլեգնեց, միացրո՛ւ, մի՛ կարդացեք, համոզելու ես, կտանք
4․Ընդգծիր ներկա ժամանակով 3 բայաձև: ա. գրում է, տալիս ենք, մտցրել է, սովորելու են, ասում եք, չգաս բ. պարում են, չունեի, կնկարեմ, չքվում է, մի՛ տար, գալիս եք
5. Ընդգծիր անցյալ ժամանակով 3 բայաձև: ա. չի լալիս, կար, մի՛ տեսեք, լալիս էր, պարել է, կտա բ. խաղացինք, չի կարելի, դարձել ես, վերցնենք, եկել եմ, կընկնեմ
6. Ընդգծիր ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև. ա. չեմ հասկանում, գնացել եմ, կլինես, կտրտմեմ, հատում եմ, կարելու եք բ. համեղացրո՛ւ, աշխատել են, արշավեմ, կհատեմ, գնացինք, սովորում են:
7. Ընդգծիր առաջին դեմքի 3 բայաձև. ա. չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա բ. հասանք, մոռացաք, գրվելու եմ, սովորի, իմանայի, չեն խոսել 8. Ընդգծիր երկրորդ դեմքի 3 բայաձև. ա. հասկացար, ասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք բ. տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛։
9. Ընդգծիր երրորդ դեմքի 3 բայաձև. ա. եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին բ. հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տո՛ւր գ. կանչեր, դնչեր, կարածի, կտարածի, մնամ, ենթամնա