Սոցիալական հավասարությունը հասկացությունը, ըստ որի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություն, կարգավիճակ:
Կան վճարովի դպրոցներ, որոնք նախատեսված են հարուստ մարդկանց համար, և կան անվճար դպրոցներ, որոնք նախատեսված են ոչ հարուստների համար: Հարցը այսպիսին է․ Արդյոք աղքատ մարդը կարող է սովորել վճարովի դպրոցում՝ առանց վճարելու:
Այս նյութը վերցված է Լիլիթ Ղազարյանի բլոգից:
Գոյություն ունի կրթաթոշակ, որով մարդիկ առանց վճարելու կարող են սովորել վճարովի դպրոցներում: Իհարկե, այդպես անելիս հարուստները, ովքեր վճարում են դպրոցի վարձը, կարող են իրենցից ցածր համարել անվճար սովորողին: Դա նույնպես խոչնդոտ է հանդիսանում:
Բացի դպրոցներից, կա աշխատանք, որը լինում է տարբեր: Որևէ ոլորտում կան տարբեր պաշտոններ և դա չի փոխվի: Նաև կարևոր է, թե որտեղ է մարդը ծնվել՝ որ երկրում, ինչ ընտանիքում և այլն:
Բոլորը հավասար չեն կարող լինել: Դա կհամարվի ուտոպիա:
Եվ վերջ ի վերջո մարդու օրգանիզմում եմ հավասարություն չկա օրինակ մի ձեռքը մեկից ուժեղ է Բա էլ ի՞նչ հավասարության մասին է խոսքը:
Category: Հասարակագիտություն
-
No comments on Հավասարություն
-
Արդարությունը հասարակագիտական կատեգորիա է։ Այբ բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ, բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերի) իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։ Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։
Մարդիկ միշտ ձգտել են հավասարության և արդարության, քանի որ դրանց ապահովումը լավ հասարակություն կառուցելու նախապայմանն է։ Արդարության գաղափարը եղել է բոլոր հասարակություններում։ Տարբեր ժամանակներում իշխանության ներկայացուցիչներն էլ դա հիմնական նպատակ են համարել կամ գոնե ի լուր աշխարհի հայտարարել են այդ մասին։ Արդարության գաղափարի հիմքում ընկած է արդարացի, անաչառ լինելը։ Մասնագետների կարծիքով յուրաքանչյուրը, այդ թվում՝ փոքր երեխան, ունի արդարության բնածին զգացողություն, պահանջարկ։ Երբ փոքր երեխան վրդովված ճչում է, նա որոշակի «անարդարության» մասին է հայտնում։ Հին Հունական իմաստասերներն արդարության գաղափարը դիտարկել են ազնվության և հավասարության գաղափարների հետ միասին։ Նրանք արդարությունը նույնացրել են ճշմարտացիության, ներդաշնակության և առաքինության հետ։ Քաղաքացուց ակնկալվել է, որ իր գործողությունների կամ հասարակական տարբեր խնդիրների քննարկման ու լուծման ժամանակ նա միշտ մտածի ներդաշնակ պայմանների, արդար և առաքինի գործողությունների մասին։
Արդարության գաղափարի կարևորագույն առանձնահատկություններից է «մեկ արշինով չափելը», այսինքն՝ մարդկանց, նրանց արածը միևնույն չափանիշով գնահատելը, տարբերություն չդնելը։ Դատավորն ունի մեկ կշեռք, որով կշռում է հարուստին և աղքատին, մեծին և փոքրին։ Նրա դատավճիռը պայմանավորված է ոչ թե անհատով, այլ գործի հանգամանքներով։ Այսինքն՝ մարդուն գնահատելու, դատելու համար դիտարկում ենք նրա վարքագիծը, նրա կատարած գործողությունը և դրա արդյունքը, ոչ թե այդ մարդուն՝ ըստ իր հատկանիշների(սեռ, տարիք, հասարակական պատկանելություն և այլ)։
Մի շարք հանգամանքներում արդարացի են համարվում հասարակության մեջ ընդունված որոշ կանոններ։ Դրանցից է «առաջինը` առաջինին» սկզբունքը, երբ առաջինը հասնողին ավելի շուտ է բաժին ընկնում այն, ինչի համար մարդիկ հավաքվել են։
Արդարացի է, որ սոցիալական աջակցություն ցուցաբերվի խոցելի խմբերին՝ անապահով մարդկանց, ընտանիքներին, հաշմանդամներին։ Պետությունը նրանց վճարում է կատարում ընտանեկան նպաստների կամ կենսաթոշակների տեսքով։
Արդարացի է, երբ սխալ գործողը պատժվում է իր արարքի համար, իսկ նրանք, ովքեր նման սխալներ չեն գործել, չեն պատժվում
Վերջապես՝ արդարացի է, երբ նրանք, ովքեր ավելի շատ ջանք են ներդնում ընդհանուր գործի հաջողության համար, մյուսներից ավելի բարձր գնահատականի կամ վարձատրության արժանանան։
Կարիքը, արժանիքը, ներդրումը և ջանքերն արդարության գնահատման չափանիշներից են, որոնց միջոցով տարբերակված մոտեցում է ցուցաբերվում մարդկանց, նրանց գործունեությանը։ Գնահատման ժամանակ երբեմն օգտագործվում են նաև այլ չափանիշներ, օրինակ՝ մարդկանց մասին դատելն՝ ըստ նրանց տարիքի, սեռի, ռասսայի կամ կրոնական նախընտրություն։ Այդպիսի չափանիշները հիմնավոր չեն՝ անարդար են, և չեն նպաստում հասարակության ներդաշնակ զարգացմանը։
-
Հաղորդակցություն, հետաքրքրություն
Մարդիկ անվերջ հաղորդակցվում են,համագործակցում, հակասությոան մեջ են լինում։ Մարդկանց միջև հաղորդակցությունը լինում է տարբեր։ Նա կարող է լինել հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր։ ՄԵնք ունենք բազմաթիվ անձնական շփումներ։Քննարկում – Ձեր կարծիքով ի՞նչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ։
Իմ կարծիքով անձնական շփումի պատճառ կարող է դառնալ մարդկանց նախասիրությունների համընկնելն։Կարևոր պատճառներից մեկը դա հետաքրքրությունն է։ Հետաքրքրությունը կարող ենք տարբեր ձևերով սահմենել։ Բերենք այդ սահմանումներից մեկը։
Հետաքրքրությունն անձի համար արժեքավոր կամ գրավիչ առարկայի,երևույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքն է, որը դրսեվորվում է որպես դրա հետ առնչվելու պահանջարկ, գիտակցված նպատակ և դառնում որոշակի գործողություններ կատարելու դրդապատճառ, խթանիչ ուժ։
Համադասարանցիների հետ շփումը կարող է պայմանավորված լինել ձեր մոտիկ ապրելու տեղ, նույն ժամին միասին դպրոց գնալով կամ դպրոցից գալով, նույն խմբակը հաճախելով և այլն։
Ստացվում է որ միմիյանց նկատմամբ հետաքրքրության հիմքում, որպես կանոն, ընկած ք մեր նախասրությունների, հայացքների, պահանջմունէների և այլ հատկանիշների ընդհանրությունը։
Համագործակցություն
այս և այլ հատկանիշների հիման վրա ձևավորվում, կայանում է մարդկանց համագործակցության վրա ձևավորվում և կայանում է մարդկանց համագործակցություն, այսինքն որևէ ուղղությամն կամ որոշակի ծնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեությունը։
փոխհարաբերվելու համար էական են իրական ինքնագնահատականը, սեփական և ուրիշների ապրումները և դրանց դրսևորուման ձևերն ընկալելու, վերլուծական դիտարկումներ կատարելու ունակությունը:
-
Մինչ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր հաճախելը ես սովորել եմ հասարակ պետական միջնակարգ դպրոցում։ Նախկին դպրոցում մենք չափից շատ պարտականություններ և շատ քիչ ազատություն ունեինք։ Չսովորելու դեպքում դասարանի ներկայությամբ խիստ նկատողություն էինք ստանում և օրագրում բողոք՝ ուղղված ծնողին։ Ես կարծում էի, որ բոլոր դպրոցները այդպիսին են, բայց Սեբաստացին ցույց տվեց, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Այստեղ բոլորս իրար վերաբերվում ենք հավասարը հավասարին՝ ինչպես ընկերներ։ Ուսուցիչները բոլորին հասկանում և ընդունում են այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ հաշվի առնելով նրանց հնարավորոււթյուններն ու ունակությունները։ Այստեղ մենք շատ հաճախ ճանապարհորդում ենք և մեր հայկական ծեսերն ենք կատարում։ Այստեղ շատ բան սովորեցի։ Այստեղ մենք կարող ենք մեր ընտրությամբ դասեր սովորել, այստեղ մենք բոլորս իրավունք ունենք կարծիք ասելու, և մեզ լսում են։ Ուսուցիչները մեզ հետ ընկերոջ պես են վարվում։
Սեբաստացի կրթահամալիրը ունի իր գինեգործությունը , իր չրի արտադրությունը, առավոտյան միասնական պարապմունքը, մեր հայկական պարն ու երգն ենք սովորում, ունենք գրադարան, որտեղ շատ հաճելի է ընթերցել, ունենք լողավազան, շատ մեծ մարզական սրահ և անցանկապատ բակ։ Այստեղ բոլորս բակը միասին ենք մաքրում , ծառատունկ ենք անում։ Մեր դպրոցը իր տոնին ընդառաջ ունի թթու դնելու հետաքրքիր արարողություն, լավաշ թխելու արարողություն , հարիսայի ծես, ղափամայի ծես։ Մեր դպրոցը ունի նաև ագարակ, որտեղ կան կենդանիներ։ Մեր բակի քանդակների մի մասը մեր դպրոցի աշակերտներն են քանդակել։ Հիմա նաև դպրոցը ունի իր մեղվաբուծությունը, որը Արատեսում է։ Շատ եմ սիրում իմ դպրոցը , որը կարծես մի մեծ ընտանիք լինի։
-
Մարդը հասարակական էակ է։ Հասարակության մեջ ձևավորվում են նրա պահանջմունքները և նրանց բավարարման միջոցները։ Մենք լինելով հասարակության անդամ միաժամանակ լինում ենք ընտանիքի,ազգի կամ համայքի անդամ։ Դա մեզ ասում է որ ձնված օրվանից մենք համարվում ենք ինչվոր խմբի անդամ։
Հասարակական Խմբեր
Հասարակությունը կազմված է տարբեր մեծ ու փոքր խմբերից։ Խմբերից ոմանք կազմվում են խմբի անդամների նախաձերնությամբ (Օրինակ՝ ընտանիքը)։ Ոմանք էլ կազմվում են պետական մարմինների որոշմամաբ (Օրինակ՝ բանակը)։ Կան կայուն խմբեր որոնք գոյություն ունեն արդեն երկար ժամանակ և կան խմբեր որոնք ավելի կարճատև են։
Ես կազմելեմ աղյուսակ որտեղ առանձնացրել եմ այն խմբերը որոնք մենք ենք ընտրում և այն խմբերը որոնցում մենք կանք անկախ մեր կամքից։
Խմբեր, որոնցում մենք կանք անկախ մեր կամքից Խմբեր, որոնք մենք ենք ընտրում ընտանիք աշխատանք մանկապարտեզ, դպրոց և մյուս ուսումնական հաստատությունները ընտանիք կազմել բանակ բուհ(ինստիտուտ) երկրի անդամներ (Հայեր,հույներ և այլն) ճանապհարդել կամ չճանապարհորդել տղաներ և աղջիկներ Մարդկանց ապրելակերպի, մշակույթի, հասարակական նորմերի և արժեքների բազմազանության ազդեցությունը հասարակական խմբերի ձևավորման վրա
Հասարակական տարբեր խմբերի գոյությունը պայմանավորված է մարդկանց ապրելակերպի, մշակույթի, հասարակական նորմերի և արժեքների բազմազանությամբ: Յուրաքանչյուր մարդ ցանկությամ դեպքում կարող է լինել այն խմբում, որտեղ իրեն զգում է անկաշկանդ, գնահատված և պաշտպանված, որտեղ կա ընդհանուր նպատակ և ակլն: Որ խմբին էլ մարդ պատկանելիս լինի, պետք է ունենա սեփական արարքների հանդեպ պատասխանատվության զգացում:
Սոցիալական շերտեր
Սոցիալական խմբեր են համարվում մարկանց շերտերը, խավերը, դասակարգերը: Օրինակ՝ տնտեսական գործունեությունը ոչնցացրե է հարուստների, միջին խավի և աղքատների գոյությանը, իսկ քաղաքական գործունեությունը՝ առաջնորդների և հետևորդների, ղեկավարների և ենթակաների առաջացմանը: Մտավոր գործունեությ անառանձնանալու արդյունքում ի հայտ են եկել մտավոր (մանկավարրժ, բժիշկ, նկարիչ և այլն) և ֆիզիկական (շինարար, հողագործ, արհեստավոր և այլն) աշխատանքով զբաղված մարդկանց խմբերը:
Համայնքներ
Համայնք հասկացությունը կարող է ունենալ տարբեր իմաստներ: Առաջին ձևը՝ նկատի է առնվում տեղական ինքնակառավարման մարմին: Երկրորդը՝ դպրոցում սովորեղների ծնողների խումբը: Երրորդը դեպքում՝ Եվրոպական միության մեջ մտնող երկրների խումբը: Համայնք ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք տարածքային հիմունքով միավորված, այսինքն՝ միևնույն գյուղում, քաղաքում, թաղամասում ապրող մարդկանց խումբը:
Ինչպե՞ս են համայնքի անդամները լուծում կարևոր խնդիրները
Ցանկացած դեպքում կարևորը ոչ թե բնակավայրի չափերն են կամ այնտեղ ապրող մարդկանց թվաքանակը, այլ այն, որ այդ մարդիկ իրենց համարեն մեկ միասնական հանրության՝ համայնքի անդամներ: Միայն այդպիսի գիտակցությամբ միավորված համայնքը տեղական և ընդհանուր հասարակական ու պետական ջանքերի զուգակցությամբ միավորված համայնքը տեղական և լուծել իր համար կենսականորեն կարևոր խնդիրներ:
-
Շրջապատող միջավայր, մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով, հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում միջազգային համաձայնագրերում, սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հա ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի հետևանքով խիստ կրճատվել ենհիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել անտառագոտիներ։
-
Վրաստանը գտնվում է Եվրոպայի հարավ-արևելքում ։ Վրաստանի հարևան երկրներ են Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, և Թուրքիան։ Ըստ շատ փաստերի հայերը վրաստանում հայտնվել են 6-րդ դարից և արդեն 7-րդ դարից սկսել են եկեղեցիներ կառուցել որոնցից ամենահայտնին է Սուրբ Գեորգը, որը Կառուցվել է 1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, այս պահին Թիֆլիսում կան տասից ավել հայկական եկեղեցիներ բայց միայն երկուսն են գործում։ Հյուսիսում Ռուսաստանի հետ սահմանը անցնում է Կովկասյան լեռնաշխթայի վրայով, որտեղ գտնվում են երկրի ամենբարձր կետերը, որոնցից ամենաբարձրը Շխարա լեռն է (5021 մ): Շխարա Մեծ Կովկասի լեռնաշղթայի կենտրոնական մասի ամենաբարձր գագաթն է առաջին անգամ Շխարա են բարձրացել 1933 թվականին։ Վրաստանը հայտնի է իր համեղ և քաղցրահամ գինիով: Դեռ մեր թվարկությունից առաջ VI դարում տեղաբնիկները պատրաստում էին գինի: Ի տարբերություն շատ երկրների վրացիները սովորություն ունեն գինին պատրաստելուց հետո պահել այն ոչ թե ապակե շշերի մեջ այլ հատուկ կարասներում, որ կոչվում են Քվեվրի: Վրաստանը հայտնի է նաև իր համեղ ուտեստներով՝ վրացական խինկալի, խաչապուրի, Կուպատի, սացիվի և այլն: Վրացիները առանձնահատուկ ուշադրության են դարձնում կանաչեղենից պատրաստված կերակուրներին: Վրաստանը Ունի հաշալի տուրիստական քաղաքներ՝ Բաթումին, Քոբուլեթին, Բորժոմին, Բախմարոն և Գուդաուրին:
Իրան
Իրանը գտնվում է Ասիայի հարավ արևմտյան մասում։ Երկրի տարացծքը կազմում է 1 միլիոն 645 հազար կմ։ Այն հավասար է Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Դանիայի, և Իռլանդիայի տարածքները միասին վերցված։ Իրանի հարևաններն երկրներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենիստանը, Պակիստանը, Աֆղանստանը և Իրաքը։ Իրանը ունի մոտ 81 մլն բնակչություն։ Այն աշխարհի հնագույն պետություններից մեկն է համարվում։ Դեռևս մ.թ.ա. 4-3 հազարամյակներում Իրանն ուներ բավկանին զարգացած մշակույթ։
Ես շատ ուսումնասիրելուց հետո մի շատ հետաքրքիր փաստեր հայտնաբերեցի։ Իսկ դուք գիտեի՞ք, որ Իրանի Էսֆահան քաղաքում կա մի հայկական եկեղեցի, որի անունը հենց Վանք է։ ։ Վանք եկեղեցին իսլամ-քրիստոնեական կոմպոզիտային ճարտարապետության ուշագրավ նմուշ է։
Վանքի ներսոմ պատերին պակերված է սուրբ Գրիգոր Լուսավորիչի կյանքից։
Հաջորդ հետաքրքիր փաստը այն է, որ 17-րդ դարի սկզբին հիմանադրված Նոր Ջուղան համարվում է աշխարհի ամենամեծ և հնագույն Հայկական թաղամասերից մեկը։
Ամենահետաքրքիր փաստերից մեկը, որ իրանցիներն ունեն իրենց օրացույցը։ Այնտեղ տարվա առաջին օրը գարնանը կոչվում է Նովրուզ։
Շատ պարսկական բառեր կամ արտահայտություններ նաև օգտագործում են հայերը, դրանցից են օրինակ ջան, ջանդակ բառերը, որը պարսկերենում կոչվում է մարմին, կամ ընկերների կամ բարեկամների հետ խոսելիս հաճախ են օգտագործում <<ղորբունեթ բերամ>>, որը մոտվորապես նույնն է ինչ <<մեռնեմ քեզ>>, <<մեռնեմ ջանիդ>>։
Չնայած երկար տարիներ մենք եղել ենք թշնամիներ, այստեղ հարկ է հիշել Ավարայրի ճակատամարտը, բայց այսօր մենք դարձել ենք բարեկամ հարևաններ։